ՀԱՀ-ում կենդանի կոկորդիլոսների աճուրդ է անցկացվել, հայտնի է գնացուցակը

00:13 • 05.12.14

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում առաջին անգամ կենդանի կոկորդիլոսների աճուրդ է անցկացվել: Այս մասին հայտնում է RBC Daily-ն:

Աճուրդի կազմակերպիչ Southern African Crocodile Traders ընկերությունը հայտնել է, որ  8300 կոկորդիլոս է վաճառվել՝ ըստ հետևյալ գնացուցակի. 7–10 տարեկան և մինչև 200 կգ կշռող գիշատիչների գումարը կազմել է 1100 ԱՄՆ դոլար, 10-ամսական կոկորդիլոսները վաճառվել են 75 դոլարով:

Աղբյուրը նշում է, որ կոկորդիլոսի ամենագնահատելի կողմը կաշին է, որից տարբեր աքսեսուարներ են ստանում, ինչպես նաև՝ միսը: ՀԱՀ-ին բաժին է ընկնում 80 հազար կտոր կոկորդիլոսի կաշի, որոնց շուկայական գինը կազմում է 20–2 մլն ԱՄՆ դոլար:

Հաջորդ տարի նույն ընկերությունը ակնկալում է  120 կոկորդիլոս վաճառել: