Իսպանիայում ազատ են արձակել 3.000 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործին

09:58 • 05.12.14

Բասկյան ETA անջատողական խմբավորման ռազմական թևի նախկին ղեկավար Սանտյագո Սարասոլան, ով Իսպանիայի իշխանությունների կողմից դատապարտվել էր 3.000 տարվա ազատազրկման, դուրս է եկել բանտից:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Իսպանիայի Ազգային դատական պալատը Սարասոլայի ազատման որոշումը կայացրել է` հիմնվելով Եվրոպական միության նորմերի վրա: Աղբյուրը մանրամասնում է, որ Իսպանիայի խորհրդարանը հաստատել է բանտարկյալներին վերաբերող նորմը 2014թ.:

 

Սարասոլան եղել է 1986թ. Մադրիդում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկը. միջադեպի զոհ է դարձել 12 մարդ: Իսկ 1987թ. Բարսելոնայում նրա կազմակերպած ահաբեկչության պատճառով զոհվել է 21 մարդ:

 

Ընդհանուր առմամբ, Սարասոլան բանտում է անցկացրել 27 տարի: