Լրագրողների հետ զրույցի ժամանակ սերբ նախարարի գլխին սառցաբեկոր է ընկել (տեսանյութ)

14:57 • 05.12.14

Սերբիայի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչի գլխին սառցաբեկոր է ընկել, հայտնում է Lenta.ru-ն՝ Радио Телевизија Србије-ին հղումով։

 

Պատահարը տեղի է ունեցել Անտիչի Մայդանպեկ համայնք կատարած ստուգայցի ժամանակ, որտեղ նա ստուգել է՝ ինչպես են ընթանում էլեկտրագծերի վերականգնման աշխատանքները։

 

Պաշտոնյան հանդես է եկել լրագրողների առաջ, երբ նրա գլխին ծառի ճյուղից պոկված սառցաբեկոր է ընկել։

 

Բարեբախտաբար, Անտիչը գլխին կրել է պաշտպանիչ սաղավարտ, ինչի շնորհիվ նա ընդամենը թեթև վնասվածք է ստացել։

 

Նախարարը չի դադարեցրել իր ելույթը և շարունակելով իր միտքը՝ նշել է, որ անչափ հարգում է էներգետիկներին, ովքեր աշխատում են նման պայմաններում։

 

Անտիչի գլխին կապտուկներ են հայտնվել, իսկ սաղավարտը կոտրվել է։