Լեհաստանում հազարավոր խորհրդային զինվորների մնացորդներ են հայտնաբերվել
Լեհաստանում նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում հայտնաբերվել են հազարավոր խորհրդային զինվորների մնացորդներ, գրում է unian.net-ը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած մոտ 3.000 խորհրդային և իտալացի զինվորների մնացորդներ են գտնվել լեհական Պշեմիսլ քաղաքում։
Ինչպես հայտնում են լեհական ԶԼՄ-ները, այդ գերեզմաններում կարող է լինել մինչև 6.000 մարմին։ Մի խումբ հնագետներ նաև գտել են հագուստի տարրեր, որը կարող է մատնանշել զինվորների տարբեր ազգային պատկանելիությունը։
Ուսումնասիրությունից հետո, մնացորդները կտեղափոխվեն զինվորական գերեզմանոց։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2015-ին։










