Գողը հիպնոսացնում է խանութպանին և դատարկում նրա գրպաններն ու հեռանում (տեսանյութ)
Daily Mail-ի ներկայացրած տեսանյութում պատկերվում է` ինչպես է գողը հիպնոսացնում խանութպանին և փորձում թալանել գրպանները, մինչ վերջինս տրանսի մեջ է:
Տղամարդն, ով, ըստ երևույթին, արևելյան եվրոպացի է, մտել է լոնդոնյան խանութներից մեկը և պնդել, որ իր կինը հղի է և ջրի կարիք ունի: Տեսանյութում երևում է` ինչպես է նա դիպչում խանութպանին ստամոքսի հատվածում, որից հետո վերջինս ընկնում է տրանսի մեջ:
Խանութպանն ուշքի է գալիս, երբ գողն արդեն հեռացել էր`տանելով նրա գրպանի պարունակությունը:















