ԱՄՆ-ում ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ. Նյու Յորքում 200 մարդ են ձերբակալել

23:14 • 05.12.14

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` անցնելով  Նյու Յուրք Սիթիից Սան Ֆրանցիսկո` արտահայտելու իրենց բողոքը անզեն սևամորթ մարդուն սպանած սպիտակամորթ ոստիկանի արդարացման վերաբերյալ  դատարանի կայացրած որոշման դեմ:

 

Ինչպես հայտնում է  Huffington Post-ը` ցուցարարները բողոքի են դուրս եկել ընտանիքներով` երեխաների և թոռների հետ: Բողոքի են դուրս եկել ինչպես սպիտակամորթներ, այնպես է՝ սևամորթներ:

 

Ցուցարարների կարծիքով` կարևոր է, որ երեխաները տեսնեն տարբեր ռասաներով միախառնված մարդկանց, որոնք մի բան են պնդում՝ ինչ-որ բան պետք է արվի:

 

 Նյու Յորքում ոստիկանության ղեկավարները մեղադրել են  քաղաքապետ Բիլ դե Բազիոյին՝ իր պաշտոնյաներին չաջակցելու համար:

 

Նախագահ Բարաք Օբաման էլ է ներգրավվել այս գործում` հայտարարելով, որ կարևոր հատկանշական փաստերից է, որ մարդիկ ոստիկանության և իրավապահ մարմինների հանդեպ վստահ վերաբերմունք ունենան:

 

Ցույցերն ակտիվացել են դատարանի որոշման պատճառով, որի համաձայն՝ սևամորթ Մայքլ Բրաունին Ֆերգյուսոնում սեպտեմբերին սպանած ոստիկանն արդարացվել էր: Ոստիկանության տվյալներով` նրանք ավելի քան 200 ցուցարար են ձերբակալել Նյու Յորք Սիթիում: Ցույցեր են տեղի ունեցել նաև Սան Ֆրանցիսկոյում, Արիզոնայում, Չիկագոյում, Վաշինգտոնում: