Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց

14:56 • 05.12.14

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի դատաքննությունն այսօր ավարտվեց:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, որ դատարանն անցում է դատական վիճաբանությունների փուլին:

Քանի որ մեղադրող Արթուր Սարգսյանը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը. այն տեղի կունենա դեկտեմբերի 17-ին: