Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրվել է Վատիկանի գլխավոր տոնածառը (լուսանկարներ, տեսանյութ)
Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրվել է Վատիկանի գլխավոր տոնածառը, հայտնում են Rome Reports-ը և Vatican Radio-ն։
Այն տեղադրվել է ավանդական վայրում՝ հրապարակի կենտրոնում, եգիպտական կոթողից աջ։ Եղևնու տեղադրումն իրականացվել է մեծ արագությամբ։
Ծառը 70 տարեկան է և ունի 25 մետր բարձրություն։ Այն բերվել է իտալական Կալաբրիա շրջանից։ Այն, համաձայն քաղաքային տոնակատարությունների պլանավորման, լույսերով և խաղալիքներով կզարդարվի դեկտեմբերի 19-ին։
Ամբողջ աշխարհի կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին։















