Նյու Յորքում բողոքի ակցիաները վերսկսվել են (լուսանկարներ)
Նյու Յորքում շարունակվում են հինգշաբթի երեկոյան վերսկսված բողոքի ակցիաները։ Դրանք ուղղված են հուլիս ամսին ձերբակալման ընթացքում աֆրոամերիկացի Էրիկ Գարներին խեղդամահ արած ոստիկան Դենիել Պանտալեոյին դատական կարգով չհետապնդելու ատենակալների որոշման դեմ, հաղորդում է ТАСС-ը:
Այժմ հիմնականում Մանհեթենում անցկացվող խաղաղ ցույցերին մասնակցում է մի քանի հազար մարդ: Ցուցարարների խմբերի անցնելու համար փակված է Բրուքլինի կամրջի մի մասը, ամբողջությամբ դադարեցվել է ավտոմոբիլային երթևեկությունը Բրոդվեյի մի քանի հատվածներում: Մանհեթենի արևմտյան կողմում՝ Հադսոն սթրիթի շրջանում, ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել մի քանի ցուցարարների հետ պահելու համար:
Նմանատիպ ցույցեր են տեղի ունենում նաև ԱՄՆ-ի մյուս խոշոր քաղաքներում՝ Վաշինգտոնում, Բոստոնում և Չիկագոյում:
Ամերիկացիների վրդովմունքն առաջացրած դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Փողոցում ծխախոտի անօրինական վաճառքի համար 43-ամյա Էրիկ Գարներին ձերբակալելու փորձի ընթացքում 29-ամյա ոստիկան Դանիել Պանտալեոն խեղդող հնարք է կատարել՝ չիմանալով, որ կասկածյալը տառապում է ասթմայով:











































