Ձիու տարուն փոխարինելու է Ոչխարի տարին. Տոկիոյում «իշխանությունը փոխանցելու» արարողությունն է կատարվել
Ձիու տարուն փոխարինելու է Ոչխարի տարին. Տոկիոյում «իշխանությունը փոխանցելու» արարողությունն է կատարվել, գրում է gazeta.ru-ն:
2014 թվականի թալիսմանի դերը կատարել է Սայտամայում գտնվող ձիավարության ակումբից մի պոնի, իսկ 2015 թվականի խորհրդանիշի դերը՝ կենդանաբանական այգուց մի ոչխար:
Ճապոնական ավանդույթի համաձայն՝ հաջորդ տարվա հերոսը լինելու է հենց ոչխարը (մինչդեռ Չինաստանում թալիսման է համարվում այծը):
Նշվում է, որ պոնին և ոչխարհը հանդիպել են առաջին անգամ: Նրանք հպվել են միմյանց դեմքերով, իսկ արարողության հանդիսատեսները դա ընդունել են որպես «իշխանության փոխանցում»:
Նման ակցիա Տոկիոյում անց է կացվում 2013 թվականից: Անցած անգամ միջոցառումը մեծ հետաքրքրություն չի առաջացրել, քանի որ կազմակերպիչներին չի հաջողվել վիշապի դերի համար համապատասխան թեկնածու գտնել:










