Ինքնասպան եղած 42-ամյա տղամարդը չէր հաշտվել ամուսնալուծության գաղափարի հետ. կնոջը sms էր գրել՝ «սիրում եմ քեզ». pastinfo.am

13:00 • 06.12.14

Ազատանում 42-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ կնոջը հեռախոսային հաղորդագրություն է գրել, որ սիրում է նրան: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։

 

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ինքնասպանության դեպք է արձանագրվել Ազատան գյուղում. 42-ամյա էդուարդ Ամիրխանյանն իր տանն ինքնասպան է եղել՝ կախվելով մալուխի միջոցով:


Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդը բնակվել է կնոջ և երկու տղաների հետ, սակայն վերջին շրջանում ամուսինները կարծես թե անհաշտ են եղել:


Գյուղապետի խոսքով՝ Էդուարդի կինը և մոտ 23 տարեկան երկու որդիները մեկնել էին ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կինը և մեկ որդին վերադարձել էին, սակայն կինը, վերադառնալով, բնակվել է իր հայրական տանը:


Երբ տղամարդուն հայտնաբերել են կախված վիճակում, պարզվել է, որ նա ոգելից խմիչք է օգտագործել: Այդ մասին է վկայել սեղանին դրված  կես շիշ օղին:


Իսկ այդ օրը գիշերը տղամարդը կնոջը հեռախոսային հաղորդագրություն է գրել՝ «սիրում եմ քեզ» բովանդակությամբ:


Գյուղապետի խոսքով՝ նրանք  սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չեն եղել:


Շարունակությունը՝ այստեղ։