Հայաստանից Ռոստով մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Ռոստովի «Դոն» ավտոմայրուղում

12:40 • 06.12.14

ՌԴ Ռոստովի շրջանի «Դոն» մայրուղում դեկտեմբերի 4-ին՝ մոսկովյան ժամանակով մոտ 13։30-ին, Հայաստանից Ռոստով մեկնող Mercedes մակնիշի ավտոբուսը բախվել է հանդիպակաց եկող «МАН» բեռնատարին, հայտնում է avtotransport.org-ը։

 

Ոստիկանության աշխատակիցները վթարի գլխավոր մեղավոր են համարում ավտոբուսի վարորդին։

 

Ուղևորատար տրանսպորտային միջոցում այդ պահին գտնվել է 15 ուղևոր և 2 վարորդ։ Հաղորդվում է, որ ավտոբուսի վարորդներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։

 

Ավտոճանապարհին վթարի բոլոր հետևանքները վերացվել են։ Տարվում է հետաքննություն։