Ադրբեջանում ևս մի լրագրող է կալանքի տակ առնվել. ԵԱՀԿ ներկայացուցիչը դատապարտել է
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը խստորեն դատապարտել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի կալանքը, հայտնում է contact.az-ը։
«Իսմայիլովայի կալանքը ոչ այլ ինչ է, քան վախեցնելու մեթոդ, որը մասն է ազատ ու քննադատական խոսքը ճնշելու դեմ ուղղված արշավի»,- ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ, որով նա ելույթ է ունեցել ուրբաթ Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 21-րդ նիստում։
Փաստաթղթում նշվում է, որ Իսմայիլովան 2-ամսյա նախնական կալանքի տակ է առնվել՝ ինքնասպանության հրահրման մեղադրանքով, և եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Միյատովիչն ընդգծել է, որ Իսմայիլովային կալանքի տակ առնելը միակ դեպքը չէ Ադրբեջանում, կալանքի տակ են առնված մի խումբ լրագրողներ, բլոգերներ և իրավապաշտպաններ։
Նա նշել է Ռասուլ Ջաֆարովին, լրագրողներ Սեյմուր Խազիին, Փարվիզ Հաշիմլիին, բլոգերներ Օմար Մամեդովին և այլոց։
«Ես կրկնում եմ իմ կոչն Ադրբեջանի իշխանություններին՝ դադարեցնե՛լ այս պրակտիկան»,- ասել է նա։










