Նազարբաևն ու Օլանդը բացել են «Սորբոն-Ղազախստան» ինստիտուտը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են «Սորբոն-Ղազախստան» ինստիտուտի բացման արարողությանը, որը ստեղծվել է Աբայի անվան ղազախական ազգային մանկավարժական համալսարանի հիման վրա՝ Ալմաթիում, գրում է РИА Новости-ն։
Ինստիտուտը «Փարիզ քաղաքի Սորբոնի» գիտական կենտրոնի՝ աշխարհում երկրորդ և Կենտրոնական Ասիայում միակ մասնաճյուղն է։ Կրթական գործընթացը համապատասխանում է Բոլոնյան համակարգի պահանջներին։ Դասավանդում են ղազախ և ֆրանսիացի դասախոսներ։
Ղազախստանի նախագահը նշել է, որ ֆրանսիացի առաջնորդի մասնակցությունը տվյալ միջոցառմանը խոսում է երկու երկրների համար համատեղ կրթական նախագծի բարձր կարևորության մասին։
«Մեր երկրում կրթությունն, անկասկած, զարգացման առաջնահերթություն է։ Ղազախստանը շարժվում է համաշխարհային լավագույն չափանիշներին մոտենալու ուղով։ Մեր նպատակն է, որ մեր երիտասարդությունը կարողանա իր երկրում ստանալ բոլոր այն գիտելիքները, որոնք թույլ կտան համարձակ նայել դեպի ապագա»,- ասել է նախագահը։










