Շվեյցարացի գիտնականին հաջողվել է 2 տարի գերության մեջ լինելուց հետո փախչել ֆիլիպինցի ահաբեկիչներից

14:44 • 06.12.14

Շվեյցարացի գիտնականը ֆիլիպինցի ահաբեկիչների 2-ամյա գերությունից ազատվել է՝ նրանց առաջնորդին սպանելով և դեպի ջունգլիներ փախուստի դիմելով, գրում է ntv.ru-ն։

 

Լորենցո Վինչիգերան և իր հոլանդացի գործընկերն օրնիտոլոգներ են, ովքեր դեռ 2012-ին ժամանել էին Ֆիլիպիններ՝ գիտական աշխատանքներ կատարելու նպատակով։

 

Երբ նրանց նավակը մոտեցել է Տավի-Տավի կղզյակներին, նրանց վրա են հարձակվել «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման անդամները և պատանդ վերցրել։

 

Նա երկու տարի ապրել է ահաբեկիչների գերության մեջ, սակայն օրերս ֆիլիպինցի զինվորականները կրակահերթ են բացել ահաբեկիչների բնակավայրի ուղղությամբ, 49-ամյա գիտնականն էլ, օգտվելով առիթից, սպանել է ահաբեկիչների առաջնորդին և փախել ջունգլիներ։

 

Նրա ետևից կրակ են արձակել, նա վիրավորվել է, սակայն, ֆիլիպինյան բանակի զինվորականները նրան փրկել են և տեղափոխել հիվանդանոց։

 

Նա արդեն ուշքի է եկել, և նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։