Հոլիվուդյան բլոքբասթեր, թե իրականություն. Սիդնեյի երկինքը լուսավորել են ուժգին կայծակները (լուսանկարներ)
Այս շաբաթ ավստրալական Սիդնեյ քաղաքը «գրոհել» են փոթորիկները, որոնք ուղեկցվել են հզոր կայծակներով: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Սիդնեյի երկինքը լուսավորել են բազմաթիվ կայծակներ, որոնք հիշեցնում են հոլիվուդյան բլոքբասթերներից ցնցող տեսարաններ:
Այս հզոր տեսարաններով հմայված` լուսանկարիչ Ռոլանդ Թեյլորը որոշել է ձեռքն առնել ֆոտոխցիկն ու լուսանկարել տեղի ունեցածը: Նրա ֆիքսած կադրերում կայծակներից բացի կարելի է տեսնել հսկայական մութ ամպեր, որոնք սպառնալով՝մոտենում են քաղաքին:


















