Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Թուրքիայի հարավ-արևելյան Հակարի շրջանում բախումներ են տեղի ունեցել քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Hurriyet-ին:
18-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցում հրազենային վնասվածքից, ևս մեկ ցուցարար հոսպիտալացվել է, երբ արցունքաբեր գազով արկը հարվածել է նրան:
Հակարիի քուրդ բնակչության ցույցն անցկացվել է ի հիշատակ երկու ակտիվիստների, որոնք մահացել էին Թուրքիայում արգելված Քրակական աշխատավորական կուսակցության անդամների գերեզմանները պղծելու պատճառով քաղաքում մեկ տարի առաջ տեղի ունեցած փողոցային անկարգությունների ընթացքում:










