Ռուսաստանը խոչընդոտում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի եվրոպական ձգտումներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է ապակայունացնել իրավիճակն Արևելյան Եվրոպայում: Այդ մասին ասված է Die Welt am Sonntag թերթին Մերկելի տված հարցազրույցում, գրում է Gazeta.ru-ն:
«Մեր արևելյան հարևանները՝ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան անձնական ինքնիշխան որոշում են կայացրել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրն ընդունելու մասին: Հենց այդ երեք երկրների համար Ռուսաստանը դժվարություններ է ստեղծում»,- ասել է Մերկելը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի գործողություններին ԵՄ երկրների պատասխանը ճիշտ է եղել:
«Ես վստահ եմ, որ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ համաեվրոպական արձագանքը ճիշտ է եղել»,- հայտարարել էր նա:
Կանցլերի խոսքով՝ Ռուսաստանը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության երաշխիքները, որոնք նա ամրագրել է 1994 թվականի Բուդապեշտի հուշագրում:










