UTair ավիաընկերությանը խնդրում են սնանկ ճանաչել
«Ավիալիզինգ» ներդրումային ընկերությունը «UTair» ավիաընկերությանը սնանկ ճանաչելու մասին դիմում է ներկայացրել: Այդ մասին ասված է ընկերության պաշտոնական կայքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
2011 թվականի հունիսից «UTair»-ը դադարեցրել է իրականացնել ավիացիոն տեխնիկայի վարձակալության պայմանագրի պարտավորությունները, ներկայում ավիափոխադրողի պարտքը 3,5 միլիոն ռուբլի է, պնդում են «Ավիալիզինգ»-ում:
Ավիաընկերությունը ներկայացված հայցը դեռ չի մեկնաբանել:
«UTair»-ն առաջատար ռուսական ուղևորատար ավիափոխադրողներից է: Նրա դեմ պարտքեր կուտակելու մասին հայց նախկինում ներկայացրել են մի քանի շրջանային օդանավակայաններ և բանկեր:










