Բրիտանիայի վարչապետը հանրային վայրերում երեխաներին կրծքով կերակրելու հարցում պաշտպանել է մայրերին

12:17 • 08.12.14

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր կարծիքն է հայտնել հանրային վայրերում երեխաներին կրծքով կերակրելու հարցի շուրջ` պաշտպանելով մայրերին: Ինչպես նշում է euromag.ru-ն, վարչապետի կարծիքով՝ կրծքով կերակրելը բնական երևույթ է, ինչից կանայք ամենևին չպետք է ամաչեն:

 

Հասարակական վայրերում կրծքով կերակրելու հարցը սկսել է ակտիվորեն քննարկվել դեկտեմբերի 2-ից հետո, երբ Լոնդոնի Claridge's  5 աստղանի հյուրանոցի աշխատակիցներից մեկը խնդրել է 35-ամյա Լուիզ Բերնսին երեխային կերակրելիս կուրծքը քողարկել:
Կինն ասել է, որ այդ պահանջից ինքը շոկի մեջ է ընկել ու շատ զայրացել:

 

Այս միջադեպից հետո Բերնսին որոշել է աջակցել 35 կին. նրանք եկել են հյուրանոցի շենքի մոտ ու ցուցադրաբար կրծքով կերակրել երեխաներին: Այսպիսով՝ նրանք կոչ են արել հյուրանոցի ղեկավարությանը փոխել իրենց վարած քաղաքականությունը տվյալ հարցի շուրջ: