Հս. Կորեայի իշխանությունները խոստացել են ռմբակոծել սահմանին տեղադրվելիք հարավկորեական տոնածառը
Հյուսիսկորեացի զինվորականները հայտարարել են, որ կոչնչացնեն հսկայական տոնածառը, որը Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են կանգնեցնել երկու երկրների միջև սահմանին։
Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներն Ամանորի խորհրդանիշը «պետությունների միջև հակամարտության սրման միջոց» են համարում, գրում է Вести-ն։
Հաղորդագրությունը, որ Հարավային Կորեան հսկայական տոնածառ կտեղադրի սահմանային գոտում, հայտնվել է դեկտեմբերի 2-ին։ Մի քանի օր անց Փհենյանում հայտարարել են, որ եթե տոնածառը տեղադրվի, հյուսիսկորեացի զինվորականները հրետանի կկիրառեն։ «Եղևնին կրոնական տոնի մասնիկ է»,- նշվում է Հյուսիսային Կորեայի հաղորդագրությունում։
Սակայն Սեուլը դեռ չի պատրաստվում հրաժարվել իր պլաններից։ Տոնածառի տեղադրումը նախատեսում է ավարտել դեկտեմբերի 23-ին։










