Եվրապատգամավորը խորհուրդ է տվել Անգելա Մերկելին ձայնը կտրել
Եվրոպական խորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը վրդովվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Ֆրանսիայի և Հռոմի հասցեին հնչեցրած խոսքերից։
Ի պատասխան կանցլերի այն հայտարարության, որ Ֆրանսիան և Իտալիան բավականաչափ ջանքեր չեն ներդնում բարեփոխումների համար, Մելանշոնը կոպիտ ձևով խորհուրդ է տվել Մերկելին ձայնը կտրել, գրում է ДНИ.ru-ն։
«Լռե՛ք, տիկին Մերկել։ Ֆրանսիան ազատ է։ Զբաղվեք ավելի լավ է ձեր աղքատներով և ձեր տնտեսությամբ, որն ավերակների մեջ է»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Մերկելը քննադատել էր Ֆրանսիայի և Իտալիայի իշխանությունների վերաբերմունքը բարեփոխումների հանդեպ։ Նա հայտարարել էր, որ Փարիզի և Հռոմի իրականացրած փոփոխությունները բավարար չեն։











