Վրացի սպաները ծառայելու են Ուկրաինայի բանակում. Սաակաշվիլի

14:10 • 08.12.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տվյալներով՝ վրացի սպաները, որոնք կծառայեն Ուկրաինայի զինված ուժերում, Ուկրաինայի քաղաքացիություն կստանան, տեղեկացնում է Грузия online-ը:

 

«Իմ կառավարության մի քանի նախկին պաշտոնյաներ վերջին օրերին քննարկումներ են ունեցել Ուկրաինայում: Ես չգիտեմ՝ ինչ որոշում է կայացվել, քանի որ մի կողմից վերջնական որոշում պետք է ընդունեն ուկրաինացիները, իսկ մյուս կողմից՝ վրացիների այդ մասը շատ այլ խնդիրներ ունի և չի կարող պարզապես վեր կենալ ու գնալ այլ երկիր: Ուկրաինայում մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում Վրաստանի օրինակը»,-հայտարարել է Սաակաշվիլին:

 

Նրա խոսքով՝ ուկրաինացի շատ պաշտոնյաներ ցանկանում են վրացի տեղակալներ ունենալ, կամ ինչ որ ծառայության ղեկավար ու խորհրդական:

 

«Շատ վրացի սպաներ այս օրերին Ուկրաինայի քաղաքացիություն են ընդունում: Այն պայմաններում, երբ Վրաստանի պաշտպանության փոխնախարար են նշանակել Բուրջանաձեի կուսակցությունից, շատ վրացի սպաների այլ ելք չի մնում, քան շարունակել ծառայությունը բարեկամ Ուկրաինայում, որն այժմ կռվում է Վրաստանի թշնամիների դեմ», - հայտարարել է Սաակաշվիլին: