Սաուդացի աղջիկը հանուն բարձրագույն կրթության դատի է տվել հորը

12:37 • 08.12.14

Սաուդյան Արաբիայում մի աղջիկ դատական հայց է ներկայացրել հոր դեմ, քանի որ վերջինս խոչընդոտել է դստեր կրթություն ստանալուն:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, աղջիկը, ում անունը չի նշվում, պնդում է, որ հայրը թույլ չի տալիս իրեն վերադառնալ արտասահման ու շարունակել այնտեղ ուսանելը:

 

Հայցվորը պատմել է, որ հայրն իրենից պահանջել է արտասահմանում ստացած ողջ կրթաթոշակը, սակայն երբ դուստրը հրաժարվել է հանձնել գումարը, հայրն արգելել է նրան վերադառնալ օտար երկիր:

 

Աղբյուրը նշում է, որ դատավարությունը շարունակվում է և, ըստ ամենայնի, դատական վճիռը կկայացվի հօգուտ հայցվորի: