ՄԱԿ-ը կոչ է անում երկրներին ընդունել 180.000 սիրիացի փախստականների

13:52 • 08.12.14

Ավելի քան 30 մարդասիրական կազմակերպություն և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դեկտեմբերի 8-ին աշխարհի երկրներին ուղղված միասնական բողոք-պահանջ են ներկայացրել, որում կոչ է արվում երկրներին Սիրիայի հակամարտությունից տուժած 180.000 փախստականի ընդունել, գրում է hurriyetdailynews.com-ը։

 

Այդ բողոք- պահանջն ընդգրկվել է օրակարգում և քննարկվելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք Ժնևի համաժողովում։

 

180.000-ը մինչ 2015-ի վերջ կանխատեսվող փախստականների 5 տոկոսն է՝ ըստ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR)։

 

Սիրիայում շուրջ 4-ամյա պատերազմից հետո ավելի քան 3.2 միլիոն փախստական է գրանցվել հարևան երկրներում, սակայն փախստականների կանխատեսվող թիվը մինչ 2015-ի ավարտ հասնելու է 3.6 միլիոնի։