Չնայած ԵՄ-ի պատժամիջոցներին՝ Թուրքիա-ՌԴ համագործակցությունը շարունակվելու է. թուրք նախարար

17:19 • 08.12.14

Չնայած Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ Անկարան շարունակելու է համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT Haber կայքը, Յըլդըզն ասել է, որ ներկայում կան երկրներ, որ չնայած ԵՄ-ի պատժամիջոցներին՝ Ռուսաստան ապրանք են արտահանում:

 

Նա նշել է, որ Թուրքիան ռուսական գազի կարիքն ունի և Ռուսաստանի հետ նույն կերպ չի վարվելու, ինչպես եվրոպական երկրները:

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ չի շարունակելու «Հարավային հոսք» գազատարի իրագործումը՝ Եվրամիության ոչ կառուցողական մոտեցման պատճառով:

ԵՄ-ն, իր հերթին, Թուրքիային կոչ էր արել չխարխլել ԵՄ-ի պատժամիջոցները: