Բարսելոնայի կենդանաբանական այգում տղամարդը ցատկել է առյուծների վանդակը (տեսանյութ)
Բարսելոնայի կենդանաբանական այգում 45-ամյա տղամարդը ցատկել է ցանկապատի վրայով և հայտնվել 3 առյուծներով բնակեցված վանդակում, գրում է lifenews.ru-ն։
Գիշատիչների ճանկերից տղամարդուն կարողացել են ազատել վրա հասած կենդանաբանական այգու աշխատակիցները, իրավապահներն ու փրկարարները։
Կենդանիներն ակնթարթորեն հարձակվել են անսպասելի այցելուի վրա՝ շրջապատելով նրան, ապա քաշքշելով տարել ծառայողական թունելի մոտ։
Այգու աշխատակիցները, իրենց չկորցնելով, արագորեն միացրել են ջրի շիթը, որպեսզի տղամարդուն ազատեն վայրի կատվազգիների ճանկերից։
Էքստրեմալ զգացողությունների սիրահարին տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ նրա մոտ բազմաթիվ տարբեր աստիճանի վնասվածքներ կան։
Այժմ տղամարդու առողջական վիճակը կայուն է։










