Բուրսայում կբացվի «Այլևս երբեք: Ներողություն և անցյալի հետ հաշտեցում» խորագրով ցուցահանդեսը

17:54 • 08.12.14

Թուրքիայի Բուրսա նահանգի արվեստի սրահներից մեկում դեկտեմբերի 10-ից մինչև 2015 թվականի հունվարի 25-ը կգործի «Այլևս երբեք: Ներողություն և անցյալի հետ հաշտեցում» խորագրով ցուցահանդեսը:

 

Այն 2013 թվականի հոկտեմբերի 24-ին բացվել է Ստամբուլում, 2014 թվականի մայիսի 2-ին՝ Իզմիրում, 2014 թվականի հունիսի 4-ին՝ Դիարբեքիրում և 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Սամսոնում՝ գրավելով մեծ ուշադրություն թե՛ հանդիսատեսի, թե՛ լրատվամիջոցների կողմից: Ավելի ուշ ցուցահանդեսը կբացվի նաև Անկարայում:

 

«Այլևս երբեք: Ներողություն և անցյալի հետ հաշտեցում» ցուցահանդեսը Բաց հասարակության հիմնադրամի և Anadolu Kültür-ի համատեղ նախագիծն է:

 

Ցուցահանդեսի նպատակն է հետազոտել անցյալի հետ հաշտվելու և ներողություն խնդրելու ակտի փորձերը ժողովրդավարության ընդհանուր մշակույթ ստեղծելու հասարակության ջանքերի շրջանակներում: Դիտարկելով ողջ աշխարհից ութ դեպք՝ ցուցահանդեսն անդրադառնում է այն հարցին, թե ինչպես են պետությունները հաշտվել անցյալում իրավունքների խախտման, կոտորածների, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: