Իրաքի քրդերն ԱՄՆ-ից և ԵՄ-ից ծանր սպառազինություն են խնդրում

18:05 • 08.12.14

Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը դիմել է Միացյալ Նահանգներին և Եվրոպային՝ խնդրելով մեծացնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար անհրաժեշտ զենքի մատակարարման ծավալները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

BBC-ին տված հարցազրույցում ինքնավար շրջանի վարչապետ Նիչերվան Բարզանին ասել է, որ քրդերի զինված խմբավորումներին՝ «փեշմերգային», հարկավոր է ծանր զինատեսակ:

 

Բարզանին հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարությամբ միջազգային կոալիցիային չի հաջողվի հաղթել «Իսլամական պետությանը» միայն օդային հարվածներ հասցնելով: