Ջորջ Քլունին հերքել է կնոջ հղիության մասին լուրերը
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հերքել է կնոջ` միջազգային կարգի իրավաբան Ամալ Քլունիի հղիության վերաբերյալ լուրերը, որոնք ակտիվորեն շրջանառվում են ԶԼՄ-ներում:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, համացանցում լուսանկարներ էին տարածվել, որոնցում Ամալը փոքր- ինչ կլորացած փորիկ ունի: Սակայն նորապսակ զույգը պատմել է, որ դեռևս չի պատրաստվում ծնող դառնալ:
Աղբյուրը հիշեցնում է, որ զույգի հարսանիքը տեղի է ունեցել սեպտեմբերին` Վենետիկում: Շքեղ միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի դեմքեր:










