Ռուս պաշտոնյան խորհուրդ է տվել Եվրոպային հրաժարվել ԱՄՆ-ի արջի ծառայություններից
Ռուսաստանի պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը խորհուրդ է տվել Եվրոպական միությանն «իր ձեռքն առնել իր ճակատագիրը» և հրաժարվել Միացյալ Նահանգների առաջարկած արջի ծառայություններից:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, լրագրողների հետ զրույցում պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները լիիրավ անդամների իրավունքով իրենց ներկայությունն ունեն մի շարք եվրոպական կառույցներում` ազդելով ԱՄՆ-ից հազարավոր կմ հեռավորության վրա գտնող ազգերի ու պետությունների ճակատագրին վերաբերող որոշումների ընդունման վրա:
«Ժամանակն է, որ եվրոպական պետություններն իրենց ճակատագիրը սեփական ձեռքն առնեն ու չօգտվեն հակամարտություններ, բռնություն, հումանիտար աղետներ առաջացնողների արջի ծառայություններից»,- ասել է Նարիշկինը:










