Ֆրանսիան Հոլոքոստում կենդանի մնացածներին 60 միլիոն դոլար կվճարի
Երկուշաբթի օրը ֆրանսիական իշխանությունները ստորագրել են ԱՄՆ-ի հետ պայմանագիր` Հոլոքոստը վերապրած մարդկանց օգտին 60 միլիոն դոլար վճարելու մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում ֆրանսիական դեսպանատան ներկայացուցիչ Արնո Գիյուան:
Այդ քայլը պետք է ցույց տա Ֆրանսիայի հանձնառությունը պատմական պատասխանատվության սկզբունքներին: 2014 թվականին նշվել է Նորմանդիայում դաշնակից զորքերի վայրէջքի 70-ամյա տարելիցը, ինչը, հնարավոր է, նույնպես ազդեցություն է թողել փոխհատուցման մասին որոշման վրա:










