Amnesty international-ը մեղադրել է Իսրայելի բանակին ռազմական հանցագործությունների համար

14:16 • 09.12.14

Այս տարվա ամռանն իսրայելցի զինվորները ռազմական հանցագործություններ են իրականացրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» շարժման գրոհայինների դեմ գործողությունների ընթացքում, նշվում է Amnesty international իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունում, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

«Բոլոր վկայությունները ցույց են տալիս, որ այդ զանգվածային ավերածությունները կանխամտածված են եղել և չեն կարող արդարացվել ռազմական անհրաժեշտության տեսանկյունից»,- նշել է կազմակերպության՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով տնօրեն Ֆիլիպ Լյութերը։