Լավրովը հայտնել է ՄՄ-ի շրջանակներում հակառուսական պատժամիջոցներին պատասխանելու անհրաժեշտության մասին

14:29 • 09.12.14

ՌԴ իշխանությունները հնարավոր են համարում Մաքսային միության շրջանակներում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին պատասխանելու անհրաժեշտության առաջացումը։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ Մաքսային միությունն ունի նորմատիվ-իրավական բազա առևտրի ոլորտում պատասխան քայլերի համար՝ Մաքսային միության անդամ երկրներից որևէ մեկի վրա երրորդ երկրների կողմից տնտեսական ճնշում գործադրելու դեպքում:

 

«Չենք բացառում, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ ապագայում»,- ասել է Լավրովը:

 

Նա բացատրել է, որ հաշվի առնելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների միակողմանի ուղղվածությունը՝ ավելի վաղ «պատասխան միջոցներ են սահմանվել միակողմանի կարգով այն երկրների նկատմամբ, որոնք ընդունել են հիշատակված որոշումը կամ միացել են դրան ավելի ուշ»: