Մոնիկա Լևինսկին երկար տարիների մեկուսացումից հետո կրկին հայտնվել է հասարակության մեջ
Արդեն ավանդույթ դարձած Trevor Live երեկույթը, որը կազմակերպում է սեռական փոքրամասնությունների շրջանում ինքնասպանությունների կանխմամբ զբաղվող հիմնադրամը, այս անգամ անցկացվել է Լոս Անջելեսում։ Իսկ ամենաանսպասելի հյուրը դարձել է Մոնիկա Լևինսկին, գրում է Комсомольксая правда-ն։
Լևինսկին ժամանել է վերջում և, մի փոքր կաշկանդվելով, անցել կարմիր գորգով։ Սակայն սա նրա առաջին հրապարակային միջոցառումը չէ 10 տարվա լռությունից հետո, մինչ այդ նա դուրս է եկել ստվերից, այն էլ՝ վիրտուալ աշխարհ, երբ այս տարվա գարնանը հոդված է գրել Vanity Fair ամսագրի համար։
Մոնիկա Լևինսկու և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի աղմկահարույց սիրավեպից անցել է 15 տարի։










