Հարցազրույցի ժամանակ Մերկելի ինքնազգացողությունը վատացել է. ԶԼՄ-ներ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անսպասելիորեն իրեն վատ է զգացել ZDF և ARD հեռուստաընկերություններին հարցազրույց տալու ընթացքում։ Զրույցը ստիպված են եղել ընդհատել և վերսկսել որոշ ժամանակ անց, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Bild պարբերականին։
«Կանցլերը հանկարծակի իրեն վատ զգաց, նա ստիպված էր սնվել, խմել և նոր միայն շարունակել հարցազրույցը»,- նշել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
Hannoversche allgemeine Zeitung պարբերականը նշել է, որ կանցլերի մոտ եղել է թուլության նոպա, սակայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչները չեն հաստատել այդ տեղեկությունը։
Ավելի ուշ հարցազրույցը կայացել է, այնուհետև կազմակերպվել է ընդունելություն լրագրողների համար, որին մասնակցել է նաև Մերկելը։










