Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահի նկատմամբ
Ինտերպոլը հաժարվել է միջազգային հետախուզում հայտարարել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազին:
Ինտերպոլում ասել են, որ Յանուկովիչի ու նախկին ևս յոթ պաշտոնյայի հետախուզման մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում, թեև ուկրաինական կողմը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ նյութերը:
Միջազգային հետախուզումից խուսափած այլ պաշտոնյաների թվում են նախկին ներքին գործերի նախարարը, նախկին գլխավոր դատախազը:
Ուկրաինայի նոր իշխանությունները հույս են հայտնել, որ Յանուկովիչի նկատմամբ, այնուամենայնիվ, շուտով միջազգային հետախուզում կհայտարարվի:










