Ամերիկյան հումորային հաղորդման ժամանակ Օբամայից հարցրել են միջուկային հրթիռների արձակման ծածկագրերը (տեսանյութ)
Ամերիկյան Colbert Report կոչվող հումորային հեռուստաշոուի ժամանակ հաղորդավար Սթեֆան Քոլբերթը նախագահ Բարաք Օբամայից միջուկային հրթիռների արձակման ծածկագրերն է հարցրել, գրում է gazeta.ru-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով։
Նախագահ Օբաման կատակելու համար ստուդիա է մտել ժամանակից շուտ և զբաղեցրել հումորիստի տեղը, այնուհետ սկսել է կարդալ հուշող էկրանին գրված տեքստը։
Բացի միջուկային թեմայից, հաղորդավարը նախագահից նաև ճշտել է՝ արդյոք նա տանն իր գուլպաներն այսուայն կողմ է նետում։
Օբամային նաև հարցրել են, թե նա ինչպիսի նախագահ է՝ «մե՞ծ, թե՞ մեծագույն», ինչին նա պատասխանել է՝ «Սա մեկնաբանել պետք չէ»։
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










