ԱՄՆ-ում մասնավոր օդանավն ընկել է բնակելի տան վրա. կան զոհեր

00:58 • 09.12.14

ԱՄՆ-ի մայրաքաղաքի մերձակայքում՝ Գեհթերսբուրգ արվարձանում, Embraer EMB-500/Phenom 100 մասնավոր օդանավը բախվել է բնակելի տանը: Աղետի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Տան բնակիչներից երեքի ճակատագիրն անհայտ է:

Ամերիկյան ԶԼՄ-ների տարածած լուսանկարներից երևում է, որ տունը գրեթե ամբողջովին հրդեհվել և քանդվել է: Երկու այլ տուն ևս վնասվել են:

 

PHOTO: Smoke is seen after a small plane crashed in to a home and damaged others in Gaithersburg, Maryland, Dec. 8, 2014.