Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով 27 մարդ է մահացել. երկրին պատուհասած թայֆունը՝ ֆոտոշարքով
Ֆիլիպիններում «Հագուպիտ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Աղետի հետևանքով ավերվել է 13 հազար տուն, վնասվել ավելի քան 22 հազար շինություն:
Թայֆունը, որը Ֆիլիպինների տարածք է հասել շաբաթ օրը, վտանգավորության երրորդ աստիճանի է: Հիմնական հարվածը ստացել է Արևելյան Սամար նահանգը:
Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհի մասին: Հիմնականում մարդիկ խեղդվել են հեղեղումների հետևանքով:




















