Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողին

14:20 • 09.12.14

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովային, տեղեկացնում է contact.az-ը:

 

Իր հայտարարության մեջ Յագլանդը մտահոգություն է հայտնել Իսմայիլովային երկամսյա կալանքի տակ պահելու դատարանի որոշման վերաբերյալ:

 

«Նման անհրաժեշտություն չկար: Դա վատ ուղերձ է Ադրբեջանի քաղաքացիական հասարակությանն ու միջազգային հանրությանը: Դա վկայում է այն մասին, թե որքան ծանր վիճակում են գտնվում անկախ լրատվամիջոցներն ու երկրի քաղաքացիական հասարակությունը, և հակասում է այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Ադրբեջանը»,-ասել է նա: 

 

Պաշտոնյան պահանջել է անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային և Եվրոպայի խորհրդի այլ գործընկերներին: