Կանխվել է «Հաղթանակ» կամրջից ինքնասպանության փորձը

21:55 • 11.12.14

Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.09-ին, անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած ներվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից:


Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մենկել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները կանխել են Երևանի Նորագյուղի 1-ին փողոցի բնակիչ Ա. Ա.-ի (ծնվ. 1963թ.) ինքնասպանության փորձը և տեղափոխել Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: