Ֆիդել Կաստրոն «չինական Նոբել» է ստացել

16:15 • 11.12.14

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն արժանացել է Կոնֆուցիոսի անվան խաղաղության մրցանակի, գրում է Лента-ն։

 

16 փորձագետից և գիտնականից բաղկացած հանձնաժողովը հաղթողին ընտրել է մոտ 20 թեկնածուներից։ Կաստրոն ստացել է 9 ձայն՝ առաջ անցնելով, մասնավորապես, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեից և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունից։

 

Փորձագետները նշել են, որ Կաստրոն, գտնվելով իշխանությունում, ուժ չի կիրառել միջազգային վեճերը կարգավորելու համար, իսկ թոշակի անցնելուց հետո ակտիվ կապեր է պահել համաշխարհային առաջնորդների և հասարակական կազմակերպությունների հետ։ Հանձնաժողովը հաշվի է առել նաև Կաստրոյի ներդրումը միջուկային պատերազմը կանխելու գործում։

 

Կոնֆուցիոսի անվան խաղաղության մրցանակը, որը հաճախ անվանում են «չինական Նոբել», հիմնվել է Չինաստանում 2010-ին գործարար Լյու Չժիցինի նախաձեռնությամբ։ Հաղթողը ստանում է 15.000 դոլար մրցանակ։