Չինաստանում փնտրում են անհետացած 100 վիետնամցի հարսնացուներին
Չինաստանում անհետացել է ավելի քան 100 վիետնամցի հարսնացու, որոնք պետք է ամուսնանային նույն գյուղական համայնքում բնակվող չինացի ամուրիների հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` ոստիկանությունը հետաքննում է կանանց զանգվածային անհետացումը Հանդանի Ցույչժոու ավանից, որը գտնվում է Հեբեյ նահանգի կենտրոնական հատվածում:
Խեղճ փեսացուները, որոնք բնակվում են գյուղատնտեսական համյնքում, տասնյակ հազարավոր գումարներ են վճարել վիետնամցի խնամախոսներին, ովքեր անհետացել են հարսնացուների հետ միասին:
Տասնամյակներ շարունակ Չինաստանում կիրառվող ընտանեկան քաղաքականության և տղա երեխաների ծնունդին նախապատվություն տալու պատճառով երկրում տղամարդիկ վաղուց արդեն թվով գերազանցում են կանանց, ինչն էլ դժվարացնում է կին գտնելու գործը:
Կինը, ով միջնորդել է ամուսնության համար, այդ շրջանում բնակվել է 20 տարի: Նա ավելի քան 100 000 յուան ($16,000) է ստացել հաջող ծանոթացման համար: Նա ևս անհետացել է հարսնացուների հետ միասին:









