Հունաստանում ջրհեղեղը 2 մարդու կյանք է խլել (լուսանկարներ, տեսանյութ)

17:51 • 11.12.14

Հունաստանի Սալոնիկ քաղաքում գետի վարարման և հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն արդեն երկու մարդու կյանք է խլել, հայտնում է greekreporter.com-ը։

 

Եղանակային պայմանների պատճառով Հունաստանի հյուսիս-արևելյան հատվածում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված էլեկտրաէներգիայի մատակարարման հետ։

 

Օրեստիադա, Սուֆլի և Ֆերես բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարվել, եղանակի վատթարացման դեպքում հնարավոր է բնակիչների տարհանում։ 

 

Բնակիչները դժգոհ են, քանի որ արդեն 20.000 հեկտար գյուղատնտեսական տարածք է անցել ջրի տակ, տուժել են մի շարք տներ։

Two Dead Due to Extreme Weather in Northern Greece