Երևանում երիտասարդ ամուսինները 3-րդ անգամ երկվորյակ տղաներ են ունեցել. shamshyan.com

17:39 • 11.12.14

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ են եկել երկվորյակ տղաներ: Երեխաները Ն. Բաղդասարյանի և նրա ամուսնու՝ 39-ամյա Դ. Սահակյանի 3-րդ երկվորյակ տղաներն են: Այս մասին գրում է shamshyan.com կայքը։ 

Տղաները ծնվել են առողջ, իսկ նրանց մոր՝ 30-ամյա Նաիրա Բաղդասարյանի ինքնազգացողությունը նույնպես լավ է:

Զույգն ամուսնացել է 2006 թվականին: 2007 թվականին ունեցել են առաջին երկվորյակ տղաներին՝ Արծրունին և Սահակին, 2010 թվականին ամուսինները կրկին ունեցել են երկվորյակ տղաներ՝ Նորիկին և Սարգսին, և այսօր նրանց ընտանիքը համալրվել է ևս 2 բալիկներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։