Բրազիլիայի ամենախոշոր քաղաքում ջրհեղեղ է. քշվում են մեքենաներ. տեսանյութ
Հարավային կիսագնդում ամենախոշոր քաղաքում՝ Բրազիլիայի Սան Պաուլուում, ջրհեղեղներ են: Այս մասին ահազանգում է «Կոմերսանտը»:
Դրանց առաջացման պատճառը հորդառատ անձրևներն են: Սան Պաուլուում ջրի տակ են անցել շենքերի առաջին հարկերը, ջրի հոսանքը քշում-տանում է մեքենաներ: Տուժածների վերաբերյալ ներկա դրությամբ տվյալներ չկան:
Սան Պաուլուի ջրհեղեղը հաջորդել է խիստ երաշտին. վերջին մեկ ամսվա ընթացքում այդ քաղաքում բացարձակ տեղումներ չէին գրանցվել:
Ավլի վաղ բնապահպաններն ահազանգել էին Բրազիլիայում աննախադեպ երաշտի մասին. նշվում էր, որ Սան Պաուլու նահանգի ջրի պաշարների 95%-ը երաշտի պատճառով անհետացել է:









