Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին

17:27 • 11.12.14

Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին դեկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ինիրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Սիատ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Սիատ»-ի վարորդը` 1978 թ. ծնված Արայիկ Ադամյանը, տեղում մահացել է:

Երկու ուղևորները և «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: