Նյու Յորքում կայացել է Valentino նորաձևության տան ցուցադրությունը (լուսանկարներ)
Նյու Յորքում կայացել է Valentino Haute Couture հատուկ ցուցադրությունը՝ բրենդի նոր բուտիկի բացման կապակցությամբ, գրում է Корреспондент-ը։
Վալենտինո Գարավանին ներկայացրել է 1968թ. Bianca լեգենդար հավաքածուի նոր տարբերակը, որտեղից ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին ընտրել է իր հարսանյաց զգեստը՝ հույն գործարար Արիստոտել Օնասիսի հետ պսակադրվելու համար։ Հավաքածուի բոլոր 47 մոդելները ստեղծվել են սպիտակի ամենատարբեր երանգներով։
«Եթե դուք սպիտակ գույնի հետ մի բան սխալ անեք, եթե դա կատարյալ չարվի, ապա կհանգեցնի աղետի»,- ասել է Գարավանին։


































