ԼՂՀ-ում բացվել է ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը

17:52 • 12.12.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:


Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։


Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ կենտրոնի աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպման դեպքում նոր որակ կհաղորդվի ամբողջ ծառայության գործունեությանը, արտակարգ իրավիճակների դեպքում գործող բոլոր ուժերի և միջոցների ընդհանուր կառավարմանն ու համակարգմանը, նման զարգացումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:


Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ու անձամբ նախարար Արմեն Երիցյանի մասնակցությունը կենտրոնի ստեղծման գործում և երախտագիտություն հայտնել Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար:


Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք: